Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել Zarkerak - Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
Zarkerak Zarkerak - Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել

Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել իր սպասարկման տարածքում գտնվող 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները։

Այս տեղամասում քվեարկության օրը բացակայել է 8 համարի քվեաթերթիկը։ Թիվ 12/13 տեղամասի քվեարկության մասնակիցների թիվը՝ 809, որոշման համաձայն, արձանագրվել է որպես անճշտությունների գումարային չափ։

Ընտրական տեղամասի արձանագրության մյուս արդյունքները, բացառությամբ անճշտությունների չափի, ըստ որոշման, արձանագրվել են զրո։ Ընտրական տեղամասի նյութերն ուղարկվել են դատախազություն։

12 Հունիս, 2026 16:18
Վեր