Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր էլ ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում: Այդ մասին Ֆեյսբուքում տեղադրած տեսանյութին կից գրել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ավելի վաղ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնել էր, որ առաջիկա ժամերի ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում, հնարավոր է նաև կարկուտ:


