Փրկարարներն ու ոստիկաններն օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին Zarkerak - Փրկարարներն ու ոստիկաններն օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
Zarkerak Zarkerak - Փրկարարներն ու ոստիկաններն օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
Փրկարարներն ու ոստիկաններն օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին

Փրկարարներն ու ոստիկաններն օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ծառայողները հերթական անգամ բարձր պատրաստվածության և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ արագ արձագանքել են Երևան-Սևան ավտոճանապարհին ստեղծված արտակարգ իրավիճակին՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ։

Հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել։ 

Ահազանգից րոպեներ անց դեպքի վայրում էին փրկարարական և ոստիկանական ուժերը։

Վնասվել էր երեք ավտոմեքենա, կային արգելափակված քաղաքացիներ, խաթարվել էր երթևեկության բնականոն ընթացքը։

Ծառայողներն անմիջապես սահմանազատել են տարածքը, կանխել քաղաքացիների և տրանսպորտային միջոցների մուտքը վտանգավոր հատված։ Երթևեկությունը կազմակերպվել է հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գոտիով։  

Ոստիկանների և փրկարարական ծառայողների օպերատիվ արձագանքի և իրավիճակի ճշգրիտ գնահատման շնորհիվ քաղաքացիները դուրս են բերվել անվտանգ տարածք։ Մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց և բուժօգնություն ստանալուց հետո դուրս գրվել։

Իրականացվել են քննչական գործողություններ, դեպքի վայրում կատարվել են նմուշառումներ։ Նմուշառումներ կատարելու նպատակով արգելափակված մեքենաները դեռ փլուզված հատվածում են։ Սահմանվել է հերթապահություն։ Պարեկային ծառայողները շարունակում են կարգավորել միակողմանի երթևեկությունը։

Քաղաքացիների անվտանգությունը ՆԳՆ ծառայողների ամենօրյա ծառայության առանցքում է՝ անկախ ժամանակից, վայրից, իրավիճակից։

 

12 Հունիս, 2026 19:12
Վեր