Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահը և ՀՌՀ անդամը՝ 2025-ի բյուջեի կատարողականի մասին Zarkerak - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահը և ՀՌՀ անդամը՝ 2025-ի բյուջեի կատարողականի մասին
Zarkerak Zarkerak - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահը և ՀՌՀ անդամը՝ 2025-ի բյուջեի կատարողականի մասին
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահը և ՀՌՀ անդամը՝ 2025-ի բյուջեի կատարողականի մասին

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահը և ՀՌՀ անդամը՝ 2025-ի բյուջեի կատարողականի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 12-ի համատեղ նիստում քննարկվել է 2025 թվականի պետական բյուջեի կատարողականը:

Զեկուցողները ներկայացրել են հաշվետու տարում իրենց ոլորտներում իրականացված միջացառումներն ու ֆինանսական ցուցանիշները:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Գոհար Մամիկոնյանը մանրամասնել է իրենց բյուջետային հայտն ու կատարված աշխատանքները: Նշվել է, որ 2025 թվականը հանձնաժողովի համար եղել է տեխնիկական արդիականացման, իրավական դաշտի և մշտադիտարկման գործիքակազմի ընդլայնման տարի:

«Տեսալսողական մեդիայի ոլորտի կարգավորում» ծրագրով հաստատված բյուջեն կազմել է 381.2 մլն դրամ, ճշտված բյուջեն՝ 392.6 մլն դրամ:

ՀՌՀ փաստացի ծախսը կազմել է 384.5 մլն դրամ՝ ապահովելով 97.7 տոկոս կատարողական: Միջոցներն ուղղվել են ՀՌՀ գործունեության ապահովմանը, տեսալսողական մեդիայի ոլորտի կարգավորման ծառայությունների միջոցառմանը, որի ծախսերը կազմել են 370.2 մլն դրամ կամ ծրագրված ցուցանիշի 98.5 տոկոսը:

ՀՌՀ տեխնիկական հագեցվածության բարելավման ծախսերը կատարվել են 77.8 տոկոսով՝ կազմելով 4.1 մլն դրամ, որը պայմանավորված է մրցույթի արդյունքում սարքավորումների և գրասենյակային գույքի՝ նախատեսվածից ավելի ցածր արժեքով ձեռքբերմամբ: Պետական ֆինանսավորումից բացի ՀՌՀ-ն իր իրավասությունների շրջանակում հանդես է գալիս նաև որպես պետական եկամուտների գեներացմանը նպաստող մարմին: 2025 թվականի ընթացքում հանձնաժողովի կարգավորման և վերահսկողության դաշտում գործող ընկերությունների վճարումների արդյունքում բյուջե է մուտքագրվել 39.2 մլն դրամ:

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանը նշել է, որ «Ռադիոյի և հեռուստահաղորդումների հեռարձակման» ծրագրի շրջանակում 2025 թվականին խորհրդին պետական բյուջեից տրամադրվել է 8,5 մլրդ դրամ, որը գրեթե ամբողջությամբ ծախսվել է: 2024-ի համեմատ հաշվետու շրջանում խորհրդի ծախսերն աճել են 1,4 տոկոսով կամ 117 մլն 600 հազար դրամով՝ պայմանավորված Հանրային հեռուստաընկերության ընթացիկ գործունեության ֆինանսավորման աճով:

Ընդհանուր և լրատվական ուղղվածությամբ հեռուստատեսային ծառայությունների միջոցառման շրջանակում իրականացվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի պահանջներին համապատասխան տարբեր թեմատիկ ուղղվածությամբ հեռուստահաղորդումների պատրաստում և հեռարձակում: Միջոցառման ծախսը կազմել է 6 մլրդ 600 մլն դրամ, որը 2,8 տոկոսով կամ 182 մլն 200 հազար դրամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Զեկուցողը ներկայացրել է նաև իրականացված այլ միջոցառումներն ու ծախսերը, կարևորել Հանրային ռադիոյի տեխնիկական վերազինումը:

Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրել է իր ղեկավարած գրասենյակի 2025 թվականի բյուջեի կատարողականը:

Գրասենյակն իրականացրել է «Հայաստան-Սփյուռք գործակցություն» և «ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավում» ծրագրերը: Հատկացվել է 845 մլն 545 հազար դրամ: 53 մլն 392 հազար 800 դրամի տնտեսում է եղել, իսկ միջ իրականացումից ձևավորվել է 71 մլն 185 հազար 400 դրամ ֆին մնացորդ:

Փաստացի ծախսը կազմել է 720 մլն 966 հազար 800 դրամ:

«Քայլ դեպի տուն» ծրագրի իրականացմանը հատկացվել է 127 մլն 472 հազար 200 դրամ: Փաստացի ծախսը եղել է 112 մլն 786 հազար 700 դրամ: Միջոցառմանը մասնակցել է 27 երկրից 13-18 տարեկան 600 սփյոռքահայ երիտասարդ:

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» («Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում») միջոցառման իրականացման համար հատկացվել է 26 մլն 603 հազար 100 դրամ, 24 մլն 832 հազար դրամ է կազմել փաստացի ծախսը: Միջոցառմանը մասնակցել է 15 երկրից 28 սփյուռքահայ երիտասարդ:

«Հայաստան-Սփյուռք գործակցության վերաբերյալ իրազեկման ապահովում» ծրագրի համար նախատեսվել է 60 մլն դրամ: Փաստացի ծախսը կազմել է 90.64 տոկոս:

Ներկայացվել են նաև մի շարք այլ ծրագրերի ցուցանիշները:

12 Հունիս, 2026 18:17
Վեր