Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
2025 թվականի ֆինանսական տարին Հայէկոնոմբանկի շահակիցների համար արդյունավետ է եղել, ինչի ապացույցն այն հաջողություններն ու ձեռքբերումներն են, որոնց հասել է Բանկն իր թիմի, հաճախորդների և գործընկերների հետ։
Սույն թվականի հունիսի 12-ին տեղի ունեցավ Հայէկոնոմբանկի տարեկան ժողովը, որին մասնակցում էին Բանկի բաժնետերերը, ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները, գործընկերները և հաճախորդները:
Բանկի ղեկավարությունը, պահպանելով հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքը, անդրադարձավ նախորդ տարվա հիմնական ֆինանսական ցուցանիշներին, որոնց աճը պայմանավորված է եղել նորարարական ծառայությունների ներդրմամբ և պրոֆեսիոնալ լուծումներով։ Հատկապես կարևորվեց AEB Mobile հավելվածում «imID» համակարգով նույնականացման հնարավորությունը, «AEB-Լիզինգ», «Խնայողական հաշիվ» պրոդուկտների ներդրումը, «Mastercard World» քարտատեսակի թողարկումը, AEB Mobile և AEB Online համակարգերում Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի ձեռքբերման հասանելիությունը, ինչպես նաև ArcaQR համակարգին միանալու փաստը:
Հիմնական ցուցանիշների գծով Հայէկոնոմբանկը պահպանել և բարելավել է իր դիրքերը ՀՀ բանկային շուկայում:
Բանկի գործունեության հիմնական ֆինանսական արդյունքը՝ տարվա շահույթը, կազմել է 12.6 մլրդ դրամ՝ աճելով նախորդ տարվա համեմատ 39.0%-ով, ինչը լավ նախապայման է առաջիկա զարգացման ծրագրերի արդյունավետ իրագործման համար:
Բանկի ակտիվները 2025 թվականին նախորդ տարվա համեմատ աճել են 14.6%-ով, հաճախորդներին տրված վարկերը և փոխատվությունները՝ 17.3%-ով՝ կազմելով 401.2 մլրդ դրամ, ընդ որում՝ Բանկի վարկային պորտֆելը պահպանել է արդեն ավանդական դարձած բարձր որակը. ստանդարտ վարկերը տարեվերջին կազմել են պորտֆելի 98.8%-ը:
Հաշվետու տարում հաճախորդների նկատմամբ պարտավորություններն աճել են 9.4%-ով` կազմելով 209.4 մլրդ դրամ, որի հիմքում ընկած է Հայէկոնոմբանկի, հաճախորդների և գործընկերների միջև ձևավորված երկարատև փոխշահավետ համագործակցությունը։
Նույն ժամանակահատվածում 15%-ով աճել է նաև Բանկի ընդհանուր կապիտալը՝ հիմնականում կուտակված շահույթի հաշվին` կազմելով 88.9 մլրդ դրամ:
Դրական փոփոխությունների շարքում ուշագրավ է նաև միջազգային գործընկերների հետ շարունակվող սերտ համագործակցությունը, ինչի արդյունքում 2025թ. Բանկը միջազգային ֆինանսավարկային կառույցների հետ կնքել է 126.5 մլն ԱՄՆ դոլարի, 6 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի և 5.75 մլրդ դրամի վարկային պայմանագրեր, որոնցով ներգրավված միջոցներն ուղղվելու են Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների, «կանաչ» նախագծերի, կին և երիտասարդ ձեռներեցների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի վարկավորմանը և զարգացմանը:
Բանկի հաջողություններն ու ձեռքբերումներն իրենց արտացոլումն են գտել նաև տարվա ընթացքում հեղինակավոր միջազգային կառույցների կողմից շնորհված մրցանակներում, մասնավորապես՝ Ասիական զարգացման բանկի կողմից Սինգապուրում Հայէկոնոմբանկին շնորհվել է «2025թ. առաջատար գործընկեր բանկ Հայաստանում» հերթական մրցանակը, ավստրիական Raiffeisen Bank International AG-ի կողմից արժանացել է «Միջազգային փոխանցումների որակի գերազանցություն 2025» մրցանակին, իսկ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի կողմից Հայէկոնոմբանկն արժանացել է «Առաջատար ՓՄՁ բանկ Հայաստանում» մրցանակին:
Հատկանշական է, որ Բանկի զարգացման հեռանկարների ու բաժնետերերի շահերի համատեքստում 2026 թվականին վճարվող շահաբաժինն ավելի քան 2.5 անգամ գերազանցել է նախորդ տարվա վճարված շահաբաժնի չափը ։
Հայէկոնոմբանկը, կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, 2025 թվականին շուրջ 270 մլն դրամ ուղղել է կրթական, մշակութային, առողջապահական և սոցիալական ոլորտների աջակցության ծրագրերին։
Հատկանշական է, որ Բանկը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության համատեքստում մեկնարկում է նոր համագործակցություն «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հետ՝ որպես պրոֆեսիոնալ սպորտի և առողջ ապրելակերպի մշակույթի խթանում։ Հիմնադրամը պետության աջակցությամբ կառուցելու է «ՆԱՎ» մարզակրթական կենտրոնը, իսկ Հայէկոնոմբանկի հետ նախատեսում է անցկացնել ծանրամարտի մրցույթ Հայաստանում։
Միջոցառման շրջանակում ամփոփվեցին նաև «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի հետ դեռևս նախորդ տարի մեկնարկած ծրագրի արդյունքները: Նախաձեռնությունն ուղղվել է Կենտրոնի առանցքային ենթակառուցվածքների բարելավմանը, ինչպես նաև ունեցել է կրթական և սոցիալական կարևոր բաղադրիչ, որի շրջանակում իրականացվել են դասընթացներ 32 զինհաշմանդամների համար, և նրանց մի մասը հաջողությամբ աշխատանքի է անցել Բանկում:
Հայէկոնոմբանկը հաստատակամորեն շարունակում է իր գործունեությունն իրականացնել՝ որպես կայուն, վստահելի և հեռանկարային ֆինանսական կազմակերպություն՝ նպաստելով բանկային համակարգի արդյունավետ զարգացմանը, իսկ Բանկի գործունեության հիմքում բաժնետերերի, հաճախորդների և աշխատակիցների շահերի համադրումն է։


