Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այս պահին հիմնանորոգվում է տասնամյակներ շարունակ անմխիթար վիճակում գտնվող և ենթակառուցվածքային նվազագույն չափանիշներին չհամապատասխանող Արին Բերդի փողոցը։ Իրականացնում ենք հիմնանորոգման աշխատանքներ, փոխում ենք բոլոր ենթակառուցվածքները՝ խողովակները, կոյուղին, օդում կախված հոսանքի լարերը վերացնում ենք, և այս ճանապարհը լիովին նոր տեսքով հանձնվելու է երևանցիներին»,- հայտնել է քաղաքապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։


