Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Իրենց շատ հետաքրքիր Ազգային ժողով է սպասվում, ԱԺ-ի իրենց հատվածը սուպերմարկետի նման է լինելու՝ գնապիտակներով: Կարելի է լինելու մոտենալ 5000 դրամ բաժանած ֆրակցիայի պատգամավորին, 5000 դրամը տալ ու ինչ ուզենալ ասել»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Պատգամավորի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը գիտի, որ չկա լեգիտիմ ընդդիմություն. «ՀՀ քաղաքացին առնվազն իշխանության ձևավորման մասով իր խոսքը հստակ ասել է, իշխանությունը միանշանակ լեգիտիմ է ձևավորվել: Ինձ մտահոգում է այն փաստը, որ «Ուժեղ Հայաստան»-ը, «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան»-ը հասել են արդյունքների ամփոփման փուլ: Մեր ակնկալվող թվով ձայները ստացել ենք, ուրիշ բան, որ ընտրակաշառքներով և արտերկրից բերված քաղաքացիների հսկայական ծավալներով այդ տոկոսը պակասել է: Մեր քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ մենք բոլոր ընտրակաշառատուների, ընտրակաշառքի մեջ ներգրավված անձանց համար մաքսիմալ անտանելի պայմաններ ենք ստեղծելու ՀՀ-ում, նրանք չեն կարողանալու թպրտալ»:


