2025թ․ ընթացքում՝ հատկապես չորրորդ եռամսյակում, ՀՀ-ում տնտեսական աճը արագացել է՝ տարվա արդյունքով կազմելով 7.2 տոկոս. Գալստյան Zarkerak - 2025թ․ ընթացքում՝ հատկապես չորրորդ եռամսյակում, ՀՀ-ում տնտեսական աճը արագացել է՝ տարվա արդյունքով կազմելով 7.2 տոկոս. Գալստյան
Zarkerak Zarkerak - 2025թ․ ընթացքում՝ հատկապես չորրորդ եռամսյակում, ՀՀ-ում տնտեսական աճը արագացել է՝ տարվա արդյունքով կազմելով 7.2 տոկոս. Գալստյան
2025թ․ ընթացքում՝ հատկապես չորրորդ եռամսյակում, ՀՀ-ում տնտեսական աճը արագացել է՝ տարվա արդյունքով կազմելով 7.2 տոկոս. Գալստյան

2025թ․ ընթացքում՝ հատկապես չորրորդ եռամսյակում, ՀՀ-ում տնտեսական աճը արագացել է՝ տարվա արդյունքով կազմելով 7.2 տոկոս. Գալստյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«2025թ․ ընթացքում՝ հատկապես չորրորդ եռամսյակում, ՀՀ-ում տնտեսական աճը արագացել է՝ տարվա արդյունքով կազմելով 7.2 տոկոս»,- այս մասին ԱԺ նիստում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Այն շուրջ 2 տոկոսային կետով գերազանցել է կառավարության կողմից նախանշված ցուցանիշը։ Տնտեսական աճին շարունակել են էապես նպաստել շինարարության, առևտրային և ծառայությունների ճյուղերը։ Այն շարունակել է բնութագրվել առանձին ճյուղերում կենտրոնացվածությամբ, ինչպես նաև կրել է առանձին կարճաժամկետ գործոնների ազդեցություն»։

Գալստյանի խոսքով՝ գնաճը որոշակիորեն արագացել է՝ հիմնականում պայմանավորված արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ազդեցություններով, ներքին պահանջարկի ընդլայնմամբ՝ 2025թ․ դեկտեմբերին ձևավորվելով թիրախին մոտ 3.3 տոկոս մակարդակում։

«Մի կողմից տնտեսական աճի զգալի արագացման, իսկ մյուս կողմից հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման, հարկային քաղաքականության որոշակի փոփոխությունների, ինչպես նաև կապիտալ ծախսերի թերակատարման պայմաններում հարկաբյուջետային քաղաքականությունը համախառն պահանջարկի վրա ունեցել է չեզոքին մոտ փոքր, զսպող ազդեցություն՝ ազդակը կազմել է -0,7»,- ասաց Մարտին Գալստյանը։

Ըստ նրա՝ մասնավորապես 2025թ-ին տնտեսական աճի արագացումն անդրադարձել է հարկերի հավաքագրման վրա՝ արձանագրելով հարկերի աճի ծրագրավորվածից բարձր ցուցանիշներ, նշելով, որ հարկային եկամուտները 2024թ-ի համեմատ աճել են շուրջ 14 տոկոսով, իսկ հարկե-ՀՆԱ հարաբերակցությունը 0.6 տոկոսային կետով և կազմել է 24.1 տոկոս։ Պետք է նշել, որ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը շուրջ 0.9 տոկոսային կետով ցածր է եղել տարվա համար ծրագրավորված մակարդակից։

«2025թ պետական բյուջեի ծախսերը զգալիորեն աճել են՝ թե՛ ընթացիկ, թե՛ կապիտալ ծրագրերի գծով։ Արդյունքում 2025թ-ին պետական ծախսերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում նախատեսված 2.6 տոկոսային կետի համեմատ զգալիորեն ավելի փոքր է։ 2025թ․ բյուջեի պակասուրդը էապես զիջել է 2025թ․ բյուջեում նախանշված 5.5 տոկոս ցուցանիշին, նախորդ տարվա համեմատ մնալով անփոփոխ՝ 3.7 տոկոս մակարդակում»,- հավելեց Գալստյանը։

16 Հունիս, 2026 13:55
Վեր