Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ընդդիմությանը խորհուրդ ենք տալիս ինքնալուծարվել, խորհուրդ ենք տալիս չվերցնել մանդատները, խորհուրդ ենք տալիս ինքնակամ ներկայանալ Ոստիկանություն և ով իրենցից ընտրակաշառք է բաժանել՝ հայտնել, որ իրենք են բաժանել»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբինյանի խոսքով՝ տեսականորեն եթե ընդդիմությունը մանդատները չի վերցնում կամ կեսից դնում է, որևէ սահմանադրական ճգնաժամ չի առաջանում. «Ընդդիմությունն այսօր էլ չկա, աթոռները դատարկ են: Վերցնեն՝ մեզ շատ հաճելի օրեր են սպասվում և նրանցից մի քանիսին հատուկ անհամբերությամբ ենք սպասում, իսկ եթե չվերցնեն, էլի շատ հաճելի կլինի, վերջապես քաղաքակիրթ բանավեճեր տեղի կունենան»:
Ռուբինյանը նշեց, որ 2026 թվականի ընտրություններում փաստ է, որ ՔՊ-ն Գյումրիում հավաքել է 50 տոկոսից ավելի ձայն. «Այս քարոզարշավի ժամանակ տեղի է ունեցել մի քանի մեծ խայտառակություն. դուք մոռացե՞լ եք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդանիկը ձերբակալվել է քարոզարշավից առաջ դեռ կաշառք պահանջելու կամ վերցնելու մեղադրանքով, և մոռացե՞լ եք, որ հրապարակվեց ձայնագրություն, ըստ որի՝ Գյումրիի քաղաքապետ Վարդանիկն ինչ-որ մեկին ասում է՝ ես մեկ քայլ անգամ չեմ անի առանց իքս... կարևոր չէ, թե ով է այս կոնտեքստում՝ օտարերկրյա երկրի: Հիմա ես կարծում եմ, որ հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի»,- նշեց Ռուբինյանը:


