Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան (տեսանյութ) Zarkerak - Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
Zarkerak Zarkerak - Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)

Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ ականատես է եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել։

«Այս պահին Ազգային ժողովում քննարկվում է Երևանի ՏԻՄ նոր օրենքի նախագիծը, որը նախատեսում է կարևոր փոփոխություն՝ ավտովթարների մասնակիցները պարտավոր են 15 րոպեի ընթացքում մեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից և ամբողջությամբ ազատել ճանապարհը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վթարի հետևանքով կան մարմնական վնասվածքներ ստացած տուժածներ, կամ մեքենան վնասված է այն աստիճանի, որ հնարավոր չէ տարհանել առանց քարշակի»,- ասել է քաղաքապետը և հավելել, որ 15 րոպեի ընթացքում ճանապարհի երթևեկելի հատվածը չազատելու պարագայում նախատեսվում է 30 հազար դրամ տուգանք՝ վթարի յուրաքանչյուր մասնակցի համար:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

16 Հունիս, 2026 17:29
Վեր