Հանրապետությունում չկա մի համայնք, որտեղ շատ կոնկրետ ներդրում չի արվել մարդկանց  կյանքը բարելավելու համար. Փաշինյան Zarkerak - Հանրապետությունում չկա մի համայնք, որտեղ շատ կոնկրետ ներդրում չի արվել մարդկանց  կյանքը բարելավելու համար. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Հանրապետությունում չկա մի համայնք, որտեղ շատ կոնկրետ ներդրում չի արվել մարդկանց  կյանքը բարելավելու համար. Փաշինյան
Հանրապետությունում չկա մի համայնք, որտեղ շատ կոնկրետ ներդրում չի արվել մարդկանց  կյանքը բարելավելու համար. Փաշինյան

Հանրապետությունում չկա մի համայնք, որտեղ շատ կոնկրետ ներդրում չի արվել մարդկանց  կյանքը բարելավելու համար. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այդ հանդիպումները կարևոր են, որպեսզի շահառուների շրջանում փորձենք պարզել  տպավորությունները մեր  կողմից իրականացվող բարեփոխումների  և, կարծում եմ, ինչպես միասին համոզվեցինք, շատ դրական ընկալում կա մարդկանց շրջանում: Սխալված չեմ լինի, որ ասեմ առաջանային տպավորությունները կապված են  առողջության համընդհանուր ապահովագրության  հետ, որովհետև մարդիկ արդեն 3-րդ ամիսն է  շատ կոնկրետ զգում եմ դրա աշխատանքը՝ հատկապես 65+ տարիքի մեր հայրենակիցները»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչ տպավորություններ ունի ներկուսակցական արշավի ժամանակ նար քաղաքացիների հետ մարզային հանդիպումներից:   

«Ամենակարևոր արձանագրումը թերևս այն է, որ կարող ենք Երևանից ցանկացած ուղղությամբ  դուրս գալ  և կանգնել ցանկացած բնակավայրում և ցանկացած համայնքում,  կարող ենք տեսնել տասնյակ ծրագրեր, որոնք իրականացվել են վերջին տարիներին:  Հանրապետությունում չկա մի համայնք, ենթադրում եմ, որ չի լինի նաև բնակավայր,  որտեղ շատ կոնկրետ ներդրում չի արվել մարդկանց  կյանքը բարելավելու համար: Իմ ամենամեծ տպավորությունն այն է, որ ինչպես ասում են եկել է ժամանակը, որ այդ աշխատանքի արդյունքները հանրության քաղաքական արձագանքի  տեսքով տեսնենք և մենք տեսնում ենք ու կարծում եմ կտեսնենք»,- ասաց նա:   

04 Մարտ, 2026 16:57
Վեր