Երևանի Կատովսկու փողոցի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից Zarkerak - Երևանի Կատովսկու փողոցի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից
Zarkerak Zarkerak - Երևանի Կատովսկու փողոցի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից
Երևանի Կատովսկու փողոցի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից

Երևանի Կատովսկու փողոցի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ մարտի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանում Կատովսկու փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ օպերատիվորեն կժամանեին Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ, Կատովսկու փողոցի թիվ 21 տանն առաջացած կրակի դեմ պայքարել են տան տերերը, հարևաններ, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը դեպի հարևան տներ, ապա մարել այն։Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում են Երևանի փրկարարական վարչության պետն ու տեղակալը։Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր հերթապահություն են իրականացնում։

Տեղում պարզվել է, որ հրդեհը գազի հետ առնչություն չունի։

Ըստ նախնական տեղեկությունների տանիքով անցնող էլեկտրական լարերի թույլ միացումն է եղել հրդեհի պատճառը։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են տան սեփականատիրոջ ինքնությունն ու հրդեհի պատճառները։

04 Մարտ, 2026 13:34
Վեր