Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն․ ջերմաստիճանը էապես չի փոխվի Zarkerak - Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն․ ջերմաստիճանը էապես չի փոխվի
Zarkerak Zarkerak - Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն․ ջերմաստիճանը էապես չի փոխվի
Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն․ ջերմաստիճանը էապես չի փոխվի

Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն․ ջերմաստիճանը էապես չի փոխվի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Առավոտյան ժամերին հանրապետության առանձին ավտոճանապարհներին  մերկասառույցի վտանգը պահպանվում է։

Մարտի 4-ի ցերեկը, 5-ին, 7-9-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 5-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Մարտի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում՝ մարտի 4-ին կեսօրից հետո, 5-ի գիշերը, 7-8-ը, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին՝ ձյան, ցերեկային ժամերին՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 5-ի ցերեկը, 6-ին և 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

04 Մարտ, 2026 14:56
Վեր