Փրկարարները ծննդկաններին հասցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ ծառայությունը շարունակվում է 24/7 ռեժիմով Zarkerak - Փրկարարները ծննդկաններին հասցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ ծառայությունը շարունակվում է 24/7 ռեժիմով
Zarkerak Zarkerak - Փրկարարները ծննդկաններին հասցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ ծառայությունը շարունակվում է 24/7 ռեժիմով
Փրկարարները ծննդկաններին հասցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ ծառայությունը շարունակվում է 24/7 ռեժիմով

Փրկարարները ծննդկաններին հասցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ ծառայությունը շարունակվում է 24/7 ռեժիմով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ փրկարար ծառայությունը շարունակում է 24/7 ռեժիմով ծառայությունը՝ օպերատիվ արձագանքելով քաղաքացիների ցանկացած ահազանգի։

Ձյան առատ տեղումներով պայմանավորված փետրվարի 27-ին ՆԳՆ 112 մարզային օպերատիվ կառավարման կենտրոններ մի շարք ահազանգեր են ստացվել տրանսպորտային միջոցների արգելափակման և խցանումների վերաբերյալ։

641479688_914783038184466_9074796453627173775_n.jpg (178 KB)643935684_914783114851125_2018072121839199008_n.jpg (282 KB)

Փրկարար ծառայության ստորաբաժանումների արագ արձագանքի արդյունքում քաղաքացիներին ցուցաբերվել է օգնություն, արգելափակումից դուրս են բերվել ավտոմեքենաներ։

Եղանակային պայմանների և ավտոճանապարհների դժվարանցանելիության պատճառով Արագածոտնի մարզի Մելիքգյուղ և Շենկան գյուղերի վարչական տարածքներում շտապօգնության ավտոմեքենաները հիվանդանոց տեղափոխելու համար չեն կարողացել մոտենալ հղի կանանց․ փրկարարներին հաջողվել է ծննդկաններին ապահով հասցնել շտապօգնության ավտոմեքենաների մոտ։

644196974_914783164851120_5190418101477542434_n.jpg (376 KB)

ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների համատեղ ջանքերով հնարավոր է եղել նվազեցնել խցանումների ու արգելափակումների հետևանքները և ապահովել քաղաքացիների անվտանգ տեղաշարժը։

643743666_914783058184464_2357994816998089292_n.jpg (211 KB)MyCollages (15).jpg (57 KB)

Փրկարարներն ու ոստիկանները հանրապետության մի շարք միջպետական ավտոճանապարհներին ուժեղացված ծառայություն են իրականացնում՝ ապահովելով քաղաքացիների անվտանգությունը։

27 Փետրվար, 2026 21:39
Վեր