Ինձ, որ ասում եք՝ պերաշկի ենք ուտում, ձեզնից չի երևում, որ հացադուլ հայտարարած և քուրձ հագած վիճակում եք. Փաշինյանը՝ Խամոյանին Zarkerak - Ինձ, որ ասում եք՝ պերաշկի ենք ուտում, ձեզնից չի երևում, որ հացադուլ հայտարարած և քուրձ հագած վիճակում եք. Փաշինյանը՝ Խամոյանին
Zarkerak Zarkerak - Ինձ, որ ասում եք՝ պերաշկի ենք ուտում, ձեզնից չի երևում, որ հացադուլ հայտարարած և քուրձ հագած վիճակում եք. Փաշինյանը՝ Խամոյանին
Ինձ, որ ասում եք՝ պերաշկի ենք ուտում, ձեզնից չի երևում, որ հացադուլ հայտարարած և քուրձ հագած վիճակում եք. Փաշինյանը՝ Խամոյանին

Ինձ, որ ասում եք՝ պերաշկի ենք ուտում, ձեզնից չի երևում, որ հացադուլ հայտարարած և քուրձ հագած վիճակում եք. Փաշինյանը՝ Խամոյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հայաստանում կան ինստիտուտներ, որ անկախ նրանից, թե վարչապետը որտեղ է կամ ինչով է զբաղված, վարչապետը և Կառավարությունը հոգ է տարել, որ այդ ինստիտուտներն աշխատեն: Եթե այն, ինչ տեղի է ունենում Իրանում, ձեզ համար նորություն է, ՀՀ պետական ինստիտուտների համար նորություն չէ, այս իրավիճակը տարիներով է զարգանում»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ շատ ցավում են Իրանում և շուրջը տեղի ունեցող իրադարձությունների համար. «Մենք Իրանում ծավալվող իրադարձություններից մի օր առաջ էլ ենք ԱԽ նիստ ունեցել, մի օր հետո էլ ենք ունեցել, Պաշտպանության նախարարը եղել է Իրանում: Ձեր հարցի համատեքստում անհասկանալի է՝ ինչու ԱԺ նիստը չենք չեղարկել: Ինչու եք նիստն անում՝ չեղարկեք: Ինձ, որ ասում եք՝ պերաշկի ենք ուտում, ձեզնից չի երևում, որ հացադուլ հայտարարած և քուրձ հագած վիճակում եք, ինչու գլխներիդ մոխիր լցրած չի, ինչու չեք ինքնահրկիզվում: Ես չեմ տեսնում պատճառ, որ ՀՀ կառավարող մեծամասնությունը սեփական քաղաքացիների հետ շփվելուց հրաժարվի: Պերաշկու տեղը կարող ենք ասել: Երբ մենք պերաշկի էինք ուտում և այդ տեսանյութը տարածվեց համացանցով, Մերձավոր Արևելքի մի շարք գործընկերներ որոշեցին գնալ և հրապարակային ռեստորաններում ճաշել՝ ցույց տալու համար, որ իրենց քաղաքացիներն անհանգստանալու բան չունեն»:

04 Մարտ, 2026 17:18
Վեր