Եթե խնամք չի տարվում խաղաղության և կայունության նկատմամբ,  օրերի ընթացքում կարող է ամեն ինչ փլուզվել. Փաշինյան Zarkerak - Եթե խնամք չի տարվում խաղաղության և կայունության նկատմամբ,  օրերի ընթացքում կարող է ամեն ինչ փլուզվել. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Եթե խնամք չի տարվում խաղաղության և կայունության նկատմամբ,  օրերի ընթացքում կարող է ամեն ինչ փլուզվել. Փաշինյան
Եթե խնամք չի տարվում խաղաղության և կայունության նկատմամբ,  օրերի ընթացքում կարող է ամեն ինչ փլուզվել. Փաշինյան

Եթե խնամք չի տարվում խաղաղության և կայունության նկատմամբ,  օրերի ընթացքում կարող է ամեն ինչ փլուզվել. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Վրաստանի գործընկերներին մանրամասն և ամբողջական տեղեկատվություն ենք փոխանցել, թե ինչ է տեղի ունենում ԹՐԻՓՓ նախագծի իրագործման համատեքստում, Հայաստան Թուրքիա, Ադրբեջան հարաբերություններում տարածաշրջանային իրավիճակի հետ կապված մեր գնահատականն ենք կիսել նրանց հետ», -ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Վրաստան կատարած իր պաշտոնական այցից, և թե ինչ տրամադրություններ կան այնտեղ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ: 

«Կա դիտանկյունի հարց, եթե մենք վերցնենք նեղ գծերի տրամաբանությամբ, պատկերն այլ է, եթե վերցնենք տարածաշրջանի տրամաբանությամբ՝ այլ է: Շատ նեղ գծերի տրամաբանությամբ՝ երբեմն նույնիսկ ՀՀ-ի ներսում նման ընկալում կարող է լինել, թե ասենք օրինակ  ԹՐԻՓՓ նախագծի իրագործումը և երկաթուղու բացումը Վայոց ձորի մարզի սոցիալ-տնտեսական վիճակի վրա ինչ նեգատիվ ազդեցություն կարող է ունենալ»,- նկատեց վարչապետը:

«Խոսքը վերաբերում է արևելքից արևմուտք մասնավորապես Չինաստանից դեպի ԵՄ և հակառակ  ուղղությամբ տրիլիոնների ապրանքի վերաբերյալ,  եթե մենք այս տարածաշրջանում զուգահեռ 20 հատ երկաթուղի բացենք, 20 հատ էլ ճանապարհ, մեկ է չի հերիքի սպասարկելու այդ ամբողջ բեռնափոխադրումը:  Հիմա շատ լավ պահ է, որ ՀՀ-ն, Վրաստանը և Ադրբեջանն այս հնարավորությանը նայեն որպես ընդհանուր  հնարավորություն, մեզ պետք չի միայն մտածել, որ վայ այս բեռնատարը որ ուրիշ երկրով անցնեն մենք 50 դոլար կկորցնենք: Մեզ պետք է ասել, որ եթե միլիոնավոր տոննանների բեռները, որոնք  ճանապարհ են փնտրում, թե որտեղ  կարող են գնալ, եթե ՀՀ-ն, Վրաստանը, Ադրբեջանը կարողանան մեր տարածաշրջանը դարձնել գրավիչ,  արագ, ապահով անցնում, բոլորիս եկամուտնեը տասնյակ անգամներ կավելանան, վստահ կարող եմ ասել, որ վրացի մեր գործընկերներն այդ ընկալումն ունեն»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի, Հայաստանի շուրջ խաղաղություն է հաստատված , երկրորդ կարծիք  չի կարող լինել, բայց  տարածաշրջանում տեղի ունեցողը պետք է հուշի, որ եթե խնամք չի տարվում խաղաղությունը և կայունությանը,  օրերի ընթացքում կարող է ամեն ինչ փլուզվել: 

 

04 Մարտ, 2026 17:44
Վեր