Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իրանի մայրաքաղաքում տեղի կունենա ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած հարձակումների հետևանքով սպանված երկրի գերագույն և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի եռօրյա հրաժեշտի արարողությունը։
Իրանական պետական IRNA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իսլամական քարոզչության խորհրդի նախագահ Մուհսին Մահմուդին հայտարարություն է տարածել այս հարցի վերաբերյալ։
Մահմուդին նշել է, որ այսօր երեկոյան Իմամ Խոմեյնիի մզկիթում տեղի կունենա երկրի առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը. սգո միջոցառումները կտևեն երեք օր։
Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ին ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ՝ չնայած Թեհրանի և Վաշինգտոնի միջև ընթացող բանակցություններին։
Իրանը հակադարձել է՝ հարվածելով ոչ միայն Իսրայելին, այլև տարածաշրջանի մի շարք երկրներում, հիմնականում Կատարում, ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող թիրախներին, որտեղ գտնվում են ԱՄՆ ռազմական բազաները։
ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով, ըստ տեղեկությունների, զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Իրանական Կարմիր մահիկը հայտնել է, որ հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան հազար մարդ։

