Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ ապրիլի 1-ից մեկնարկում է բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց վերապատրաստման գործընթացը։ Վերապատրաստմանը կարող են մասնակցել ինչպես գործող կառավարիչները, այնպես էլ այն անձինք, որոնք ցանկանում են զբաղվել կառավարչի գործունեությամբ:
Դիմումները և կից փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև մարտի 13-ը Քաղաքաշինության կոմիտեի info@minurban.am էլեկտրոնային հասցեով կամ e-request.am էլեկտրոնային հարթակով։ Վերապատրաստման մեկնարկի մասին հայտարարությունը, դիմումի ձևը և դասընթացի ծրագիրը հրապարակված են Քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքի «Ծրագրեր» բաժնի «ԲԲՇ կառավարիչների վերապատրաստում» ենթաբաժնում։
Վերապատրաստման ծրագրի իրականացման հայտ է ներկայացրել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։ Այլ վերապատրաստողների ծրագրերի առկայության դեպքում տեղեկատվությունը կհրապարակվի կոմիտեի կայքի նշված բաժնում։ Դասընթացները լինելու են շարունակական:

