Նման բան չկա. Սուրեն Պապիկյանը՝ Ադրբեջանի նոր ներխուժման հայտարարության մասին Zarkerak - Նման բան չկա. Սուրեն Պապիկյանը՝ Ադրբեջանի նոր ներխուժման հայտարարության մասին
Zarkerak Zarkerak - Նման բան չկա. Սուրեն Պապիկյանը՝ Ադրբեջանի նոր ներխուժման հայտարարության մասին
Նման բան չկա. Սուրեն Պապիկյանը՝ Ադրբեջանի նոր ներխուժման հայտարարության մասին

Նման բան չկա. Սուրեն Պապիկյանը՝ Ադրբեջանի նոր ներխուժման հայտարարության մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց «Միասնության թևեր» շարժման համակարգող Արման Թաթոյանի այն հայտարարության մասին, որ ՀՀ տարածք Ջերմուկի և Գեղարքունիքի հատվածից նոր ներխուժումներ են եղել:

«Ձեր նշած անձնավորությունը ստում է, նման բան չկա, սիրելի հայրենակիցներ»,- նշեց Սուրեն Պապիկյանը:

Պապիկյանի խոսքով՝ ՀՀ-ում կան կուսակցություններ, ձևավորվում են նրանց արբանյակներ, որոնք մեկ նպատակ ունեն՝ սարսափ տարածել, իրավիճակը ապոկալիպտիկ ներկայացնել։

«Դրանք  մահվան, պատերազմի և ապատեղեկատվության ընդհանրական կուսակցություն են, որոնք մեկ  նպատակ ունեն՝ խաթարել Հայաստանի խաղաղության ճանապարհը»,- ասաց նա։

04 Մարտ, 2026 19:46
Վեր