Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Առաջիկա օրերին Միացյալ Նահանգները և Իսրայելը մտադիր են լիակատար վերահսկողություն հաստատել Իրանի օդային տարածքի նկատմամբ. հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
Նա նշել է, որ մի քանի օրից՝ մեկ շաբաթից էլ պակաս ժամանակում, ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաօդային ուժերը կվերահսկեն Իրանի երկինքը։
Միացյալ Նահանգները և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ։ Ռազմական գործողությունների առաջին օրը սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և նրա ընտանիքը։

