Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
1990-ականներից ի վեր կան տեղեր, որտեղ ադրբեջանցիներն են մեր սուվերեն տարածքում, կան տեղեր, որտեղ մենք ենք նրանց սուվերեն տարածքում: Դրա համար ենք ասում, որ սահմանազատում և սահմանագծում պետք է անենք: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահամանազատման գործընթացին:
«Սահմանի ամբողջ երկայնքով լինելու է սահմանազատում: Մենք ձեզանից շահագրգիռ ենք, որ օր առաջ սկսվի, և հնարավորինս շուտ կսկսվի: Այսինքն՝ այդ հարցը քննարկվում է երկու պետությունների միջգերատեսչական հանձնաժողովների կողմից»,- ասաց նա՝ հավելելով, որ ամեն ինչ անելու են, որ գործընթացն օր առաջ սկսվի:


