Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Պատգամավոր Արման Ղազարյանի կողմից այսօր ԱԺ-ում հայտարարած միտքը, թե Սևանի դիահերձարանի աշխատակիցները դեկտեմբերի աշխատավարձը չեն ստացել, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը:
«Չունենք ո´չ դեկտեմբերի, ո´չ հունվարի աշխատավարձի խնդիր»,- գրել է Ծատրյանը:

