Քննարկվել են համապարփակ անվտանգության մոտեցումների ներդրման ուղղությամբ հարցեր․ ՆԳ փոխնախարարն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին Zarkerak - Քննարկվել են համապարփակ անվտանգության մոտեցումների ներդրման ուղղությամբ հարցեր․ ՆԳ փոխնախարարն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին
Zarkerak Zarkerak - Քննարկվել են համապարփակ անվտանգության մոտեցումների ներդրման ուղղությամբ հարցեր․ ՆԳ փոխնախարարն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին
Քննարկվել են համապարփակ անվտանգության մոտեցումների ներդրման ուղղությամբ հարցեր․ ՆԳ փոխնախարարն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Քննարկվել են համապարփակ անվտանգության մոտեցումների ներդրման ուղղությամբ հարցեր․ ՆԳ փոխնախարարն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը փետրվարի 26-ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին:

 

Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել երկկողմ սերտ համագործակցությունը՝ ընդգծելով թիրախային ուղղություններով գործընկերության ընդլայնման և փորձի փոխանակման կարևորությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

 

Անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին՝ կողմերը կարևորել են միջազգային փորձագիտական խմբի կողմից Գործողությունների ծրագրի օրենսդրական և ոլորտային քաղաքականությունների շրջանակին վերաբերող առաջին փուլի հենանիշների կատարման առաջընթացի գնահատումը։

 

Քննարկվել են համապարփակ անվտանգության մոտեցումների ներդրման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները։

 

Արմեն Ղազարյանը ներկայացրել է նաև միգրացիոն կառավարման համակարգի զարգացման մարտահրավերները՝ անդրադառնալով վերադարձի գործընթացի և անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման հարցերին։

 

Խոսելով 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարի գործարկման մասին՝ կողմերը կարևորել են միջազգային գործընկերների ներգրավմամբ կարողությունների շարունակական զարգացումն ու մասնագիտական վերապատրաստումների իրականացումը։

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև սահմանային կառավարման, կիբեռանվտանգության ոլորտի մարտահրավերներին, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ միջոցառումներին։

04 Մարտ, 2026 18:22
Վեր