Մեծ հավանականությամբ կարող են թռիչքները վերագործարկվել նաև Դուբայից և Աբու Դաբիից. Միրզոյան Zarkerak - Մեծ հավանականությամբ կարող են թռիչքները վերագործարկվել նաև Դուբայից և Աբու Դաբիից. Միրզոյան
Zarkerak Zarkerak - Մեծ հավանականությամբ կարող են թռիչքները վերագործարկվել նաև Դուբայից և Աբու Դաբիից. Միրզոյան
Մեծ հավանականությամբ կարող են թռիչքները վերագործարկվել նաև Դուբայից և Աբու Դաբիից. Միրզոյան

Մեծ հավանականությամբ կարող են թռիչքները վերագործարկվել նաև Դուբայից և Աբու Դաբիից. Միրզոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Իրանի շուրջ իրավիճակի լարումից և ռազմական գործողությունների սկսումից հետո բոլոր վերաբերելի երկրներում մեր դեսպանությունները բերվել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, կապ է հաստատվել ՀՀ քաղաքացիների հետ, այդ պահից սկսած ուղիներ են փնտրվում նրանց անվտանգ ՀՀ վերադարձնելու ուղղությամբ: Բարդություններն ակնհայտ են, փակ թռիչքային զոնա է հայտարարվել, չեղարկվել են թռիչքները, մի սպեցիֆիկա կա, ԱՄԷ-ն ցամաքային սահման ունի Օմանի հետ և օգտվելով այդ հնարավորությունից մենք կազմակերպում ենք մեր քաղաքացիների տեղափոխումը»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նախարարի խոսքով՝ երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով 110 ՀՀ քաղաքացի է վերադարձել. «Վաղն էլ է դրված թռիչք, հաջորդ օրն էլ, դրա հաջորդ օրն էլ, իհարկե նաև մեծ հավանականությամբ կարող են թռիչքները վերագործարկվել նաև Դուբայից և Աբու Դաբիից»:

Միրզոյանի խոսքով՝ Կառավարությունը մարդկանց տալիս է ավտոբուս, վճարում է դրա համար և ավտոբուսով հասցնում է Դուբայից օրինակ՝ Մասկատ, որտեղ Կառավարությունը նաև ստացել է թռիչքի թույլտվություն, մնացածը մասնավոր ավիաընկերության հարց է. «Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք մեծ հավանականությամբ գնացել են զբոսաշրջային նպատակներով, մասնավոր դեպք գիտեմ, մի մարդ, որը մեկ ամիս է Շրի Լանկայում ինչքան հնարավոր է լողազգեստով նկար է գցել, նշանակում է վճարունակ է, տոմս կարող է գնել»:

04 Մարտ, 2026 17:56
Վեր