Սուրեն Պապիկյանը՝ պատգամավորին զենք-զինամթերքը տեսնելու թույլտվություն չտալու մասին Zarkerak - Սուրեն Պապիկյանը՝ պատգամավորին զենք-զինամթերքը տեսնելու թույլտվություն չտալու մասին
Zarkerak Zarkerak - Սուրեն Պապիկյանը՝ պատգամավորին զենք-զինամթերքը տեսնելու թույլտվություն չտալու մասին
Սուրեն Պապիկյանը՝ պատգամավորին զենք-զինամթերքը տեսնելու թույլտվություն չտալու մասին

Սուրեն Պապիկյանը՝ պատգամավորին զենք-զինամթերքը տեսնելու թույլտվություն չտալու մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետի հայտարարությունից հետո ես ևս մի քանի անգամ, այդ թվում նաև այս ամբիոնից, հրավիրել եմ այստեղ նստած մեր գործընկերներին, որպեսզի նրանք կազմակերպվեն, խմբակցություններին հրավիրել էինք, որպեսզի գան այն փուլում, երբ մենք հնարավորություն էինք ստեղծել, այսինքն՝ տեղափոխել էինք համապատասխան վայր նոր գնված զենք-զինամթերքը և ցուցադրում էինք բոլոր այն խմբերին, որոնք ինքնակազմակերպվում էին, իրենց համար նույնպես այդ հնարավորությունը եղել է: Այդ մասին ԱԺ-ում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի այն հարցին, թե «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին մերժել են ցուցադրել ձեռք բերված զենք-զինամթերքը:

««Հայաստան» խմբակցությունը չի արձագանքել: Մի անգամ խմբակցության ղեկավարը լրագրողներին ասել է, որ զենքերի ցուցադրությունը տեղի է ունենում զորավարժությունների և զորահանդեսների միջոցով: Մյուս խմբակցությունը չի արձագանքել, արձագանքել է 1 պատգամավոր, որ պատրաստ է գալ, և դա նա էր: Բնականաբար, երբ ինձ դա ասել են, ես ասել եմ՝ կներեք, բայց ես չեմ պատրաստվում 1 պատգամավորի համար հարյուրավոր մարդկանց տանել հունվար ամսին կանգնեցնել, որ մեկ պատգամավոր բարեհաճի գա և մեր ընձեռած հնարավորությունից օգտվի: Նորից եմ առաջարկում՝ թող բարի լինեն հավաքվեն, և համապատասխան քանակով մարդկանց համար մենք այդ հնարավորութйունը կստեղծենք: Կամ թող սպասեն այդ հնարավորությունը կունենան այլ ձևով, այլ փուլում»,- նշեց Պապիկյանը:

04 Մարտ, 2026 20:14
Վեր