Քարտեզ, այբուբեն, Արագած և կարմիր երանգ․ ինչ տեսք կունենան և երբ կլինեն կենսաչափական անձնագրերը Zarkerak - Քարտեզ, այբուբեն, Արագած և կարմիր երանգ․ ինչ տեսք կունենան և երբ կլինեն կենսաչափական անձնագրերը
Zarkerak Zarkerak - Քարտեզ, այբուբեն, Արագած և կարմիր երանգ․ ինչ տեսք կունենան և երբ կլինեն կենսաչափական անձնագրերը
Քարտեզ, այբուբեն, Արագած և կարմիր երանգ․ ինչ տեսք կունենան և երբ կլինեն կենսաչափական անձնագրերը

Քարտեզ, այբուբեն, Արագած և կարմիր երանգ․ ինչ տեսք կունենան և երբ կլինեն կենսաչափական անձնագրերը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ-ի քարտեզ, Արագած լեռ, առաջին հայատառ նախադասություն. վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կենսաչափական անձնագրերը հասանելի կլինեն այս աշնանից և կունենան կարմիր երանգ:

Այբուբենում որոշ տառեր պատկերված են մեծ, որոնք ունեն նշանակություն, օրինակ՝ «Ա» անկախություն, «Ե»՝ երջանկությունը, «Է»՝ Աստված, «Ժ»՝ ժողովուրդ, «Խ»՝ խաղաղություն և այլն։ Այն սկսվում է Հայկ Նահապետի և ժայռերի պատկերներով: Ներկայացված է Երևանի սեպագիր արձանագրությունը, Էրեբունի ամրոցը, Մայր Աթոռը, նախագահի նստավայրը, Կառավարության, ԱԺ, ՍԴ շենքերը:

Պատկերվել են նաև Երևանի Կասկադը և Ալեքսանդր Թամանյանը: Անդրադարձ կա նաև մարզերին. պատկերված է Արագած լեռը, Խոր Վիրապը, Սևանա լիճը, Գառնու տաճարը, Լոռի բերդ ամրոցը, Ջերմուկի ջրվեժը և այլ խորհրդանիշներ:

Հիշեցնենք, որ նախատեսվում է նաև սահմանային անցակետերում ներդնել առանց մարդկային շփման անցման համակարգեր։

28 Ապրիլ, 2026 16:49
Վեր