Մոսկվայում նոր կառուցվող բազմահարկ շենքում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհեր Zarkerak - Մոսկվայում նոր կառուցվող բազմահարկ շենքում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհեր
Zarkerak Zarkerak - Մոսկվայում նոր կառուցվող բազմահարկ շենքում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհեր
Մոսկվայում նոր կառուցվող բազմահարկ շենքում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհեր

Մոսկվայում նոր կառուցվող բազմահարկ շենքում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

 

Մոսկվայի հյուսիսում 2-րդ Ամբուլատորնի անցուղի, շենք 14 հասցեում գտնվող կառուցվող բազմահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, ևս յոթ մարդ տուժել է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

«Վերջին տվյալներով՝ փրկվել է 31 մարդ, 7-ը տուժել է, կա 3 զոհ։ Շարունակվում է մարդկանց փրկությունը շենքի երկրորդ հարկից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նաև նշվել է, որ շենքի պարագծով տեղադրվել են վերամբարձ մեխանիզմներ, ներսում շարունակում են աշխատել գազածխապաշտպան ծառայության օղակները։

Աշխատանքներում ներգրավված է ավելի քան 120 մարդ և 30 միավոր տեխնիկա։ Հրդեհին շնորհվել է բարդության առավելագույն՝ հինգերորդ աստիճանը։

Նշվում է, որ շինության մեջ կարող է գտնվել ավելի քան 200 մարդ։

28 Ապրիլ, 2026 14:13
Վեր