Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Արման Թաթոյանի քաղաքական որոշումներին։
«Պարզվում է՝ Արման Թաթոյանը, հիմնադրելով «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը, որի հիման վրա գրանցել է «Միասնության թևեր» կուսակցությունը, որոշել է չանդամակցել կուսակցությանն ու մնալ անկուսակցական:
Ինձ համար դժվար է հասկանալ՝ ինչու է մարդը հիմնադրում մի բան, որին պաշտոնապես չի անդամակցում:
Արդյո՞ք սա փորձ չէ քաղաքականության մեջ լինելով՝ մնալ քաղաքականացվածությունից դուրս, թե՞ սա անվստահության դրսևորում է սեփական թիմի հանդեպ ու պատասխանատվությունից խուսափում»,- գրել է նա:


