ՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճար. Պետրոսյան Zarkerak - ՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճար. Պետրոսյան
Zarkerak Zarkerak - ՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճար. Պետրոսյան
ՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճար. Պետրոսյան

ՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճար. Պետրոսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀԷՑ-ի շուրջ 3.700 աշխատակից այսօր վարձատրվել է լրացուցիչ համահարթեցված պարգևավճարով՝ մարտ ամսվա համար. յուրաքանչյուրը 30.000-ական ՀՀ դրամի չափով (հարկերը՝ ներառյալ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

 

«ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման նախորդ ութ ամիսներին լրացուցիչ պարգևատրումներն առնչվել են ամսական 1.500-ից 1.800 աշխատակիցների՝ ովքեր ունեին մինչև 200 հազար ՀՀ դրամ (հարկերը՝ ներառյալ) համախառն վարձատրության շեմ և պարգևատրման չափը սահմանված էր 20.000 ՀՀ դրամ (հարկերը՝ ներառյալ)։

 

Սկսած մարտ ամսից՝ մեր աշխատակիցների վարձատրության շեմի փաստացի բարձրացումը վերաբերելի կլինի ՀԷՑ-ի՝ մինչև 250 հազար ՀՀ դրամ (հարկերը՝ ներառյալ) համախառն վարձատրության շեմ ունեցող բացառապես բոլոր աշխատակիցներին՝ անկախ մասնագիտական և ծառայողական կարգավիճակից ու ցուցաբերած արդյունքային ցուցանիշներից, իսկ լրացուցիչ պարգևատրման սահմանաչափը սահմանվել է 30.000 ՀՀ դրամ (հարկերը՝ նեդառյալ):

 

ՀԷՑ-ի աշխատակիցների գրեթե 50%-ին առնչվող այս բարեփոխման արդյունքում վերջիններիս աշխատավարձերը փաստացի աճել են 12-ից 25%-ի չափով, իսկ նման որոշման իրագործման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներն աշխատավարձային ֆոնդում գեներացվել են թե՛ ի հաշիվ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենության ու մասնաճյուղերի տնօրենների՝ ի սկզբանե իրենց պարգևավճարներից հրաժարման արդյունքում, և թե՛ այլ ուղղություններով ուռճացված ծախսերի կանխարգելման ու բացառման շնորհիվ։

 

Շնորհակալություն եմ հայտնում ՀԷՑ-ի բոլոր բարեխիղճ, ազնիվ և պետականակենտրոն աշխատակիցներին։

 

ՀԷՑ-ը ծառայում է մեր ժողովրդին»,- գրել է նա։

28 Ապրիլ, 2026 16:13
Վեր