2022-ից գիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել են, որոշ ուղղություններով ներդրումներն աճել են ավելի քան 8 անգամ. ԳԱԱ նախագահ Zarkerak - 2022-ից գիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել են, որոշ ուղղություններով ներդրումներն աճել են ավելի քան 8 անգամ. ԳԱԱ նախագահ
Zarkerak Zarkerak - 2022-ից գիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել են, որոշ ուղղություններով ներդրումներն աճել են ավելի քան 8 անգամ. ԳԱԱ նախագահ
2022-ից գիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել են, որոշ ուղղություններով ներդրումներն աճել են ավելի քան 8 անգամ. ԳԱԱ նախագահ

2022-ից գիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել են, որոշ ուղղություններով ներդրումներն աճել են ավելի քան 8 անգամ. ԳԱԱ նախագահ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գիտության զարգացման ռազմավարական ծրագիրը, որն ընդունվել է Կառավարության կողմից, հաջողված ծրագիր է: Այն մի քանի առաջատար պետությունների գիտության զարգացման ռազմավարությունների սիմբիոզ տարբերակն է՝ հարմարեցված ՀՀ-ում գիտության առկա իրավիճակի և զարգացման հեռանկարային հնարավորությունների հետ: Այդ մասին ԳԱԱ-ում գիտական հանրության հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման շրջանակում հայտարարեց ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ ծրագրերը սովորաբար լինում են լավ գրված, և խնդիրը հիմնականում դրա կատարողականի իրականացումն է:

Այս համատեքստում Աշոտ Սաղյանը կարծիք հայտնեց, թե մոտ ապագայում գլխավոր խնդիրը պետք է դառնա գիտության զարգացման ռազմավարական ծրագրի կատարմանն ուղղված իրատեսական մեխանիզմների և ուղիների մշակումը:

«Վերջին տարիներին ՀՀ-ում իրականացվում են համակարգային և բովանդակային, խորքային փոփոխություններ գիտության և բարձրագույն կրթության ոլորտներում: Ստեղծված են բավականին լուրջ նախադրյալներ՝ շնորհիվ Կառավարության աննախադեպ աջակցության և կառուցողական դիրքորոշման գիտության զարգացման ռազմավարության հանդեպ:

Սկսած 2022 թվականից՝ գիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել են, իսկ որոշ՝ առավել կարևոր ուղղություններով, ինչպիսին է, օրինակ, հետազոտությունների ամրապնդումը ժամանակակից սարքավորումներում, Կառավարության ներդրումներն աճել են ավելի քան 8 անգամ»,- ասաց նա:

ԳԱԱ նախագահն ընդգծեց՝ նախկինում հնարավոր էր սարքավորում ձեռք բերել միջազգային դրամաշնորհներով կամ Գիտպետկոմի դրամաշնորհային ծրագրով, իսկ նման հատկացումներով լուրջ և ժամանակակից սարքավորում հնարավոր չէր ձեռք բերել:

«Վերջին 3 տարվա ընթացքում մեր ինստիտուտները և գիտական խմբերը Կառավարության կողմից հատկացված ֆինանսական միջոցներով համալրվել են գերժամանակակից, թանկարժեք՝ 100 մլն, 400 մլն և ավելի արժողությամբ անալիտիկ ու տեխնոլոգիական սարքավորումներով, որոնք ֆանտաստիկ հնարավորություններ ունեն ամենատարբեր ոլորտներում գերբարձր ճշգրտությամբ հետազոտություններ կատարելու համար»,- ասաց նա:

28 Ապրիլ, 2026 14:00
Վեր