Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի «Ազնիվ նշան» մակնշման պետական համակարգը կասեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի իրացումն օնլայն և սովորական խանութներում: Նշվում է, որ շրջանառության մեջ եղել է 338 հազար շիշ, որոնք այժմ արգելափակված են մինչև ստուգումը:
Շրջանառությունը դադարեցնելու առիթ է հանդիսացել «Ռոսպոտրեբնադզորի» նամակը, որում գերատեսչությունը նշել է «Ռուսաստանի քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս չպատճառելու համար շտապ միջոցներ ձեռնարկելու» անհրաժեշտությունը: Արգելափակման պատճառը նշվում է «պարտադիր պահանջների խախտումը»։
Արգելքի տակ է հայտնվել 2026 թվականի փետրվարի 17-ին և 2026 թվականի մարտի 5-ին արտադրված արտադրանքը:


