Արարատյան դաշտում կասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում. ԲԸՏՄ Zarkerak - Արարատյան դաշտում կասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում. ԲԸՏՄ
Zarkerak Zarkerak - Արարատյան դաշտում կասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում. ԲԸՏՄ
Արարատյան դաշտում կասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում. ԲԸՏՄ

Արարատյան դաշտում կասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում. ԲԸՏՄ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Արարատի ու Արմավիրի մարզերում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման 9 դեպք։

 

Արարատի մարզի Մասիս, Նորամարգ, Դարակերտ, Արտաշատ բնակավայրերում 8 քաղաքացի չունենալով ջրօգտագործման թույլտվություն ոռոգման նպատակով ապօրինի շահագործել է ընդհանուր 8 խորքային հոր։

 

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում ոսկյա զարդերի արտադրությամբ զբաղվող «Փաթիլա» ՍՊԸ-ն 1 ապօրինի հորից արտադրական և ոռոգման նպատակներով իրականացրել է ապօրինի ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության։

 

Տեսչական մարմնի Արարատի, Արմավիրի տարածքային բաժինների պետերի որոշումներով բոլոր ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են։

 

28 Ապրիլ, 2026 11:49
Վեր