Կխոսեք բաց կապով, փակ կապով, աղունիկ կուղարկեք՝ հայտնի է դառնալու․ Սիմոնյանը՝ ընտրակաշառք վերցնողներին Zarkerak - Կխոսեք բաց կապով, փակ կապով, աղունիկ կուղարկեք՝ հայտնի է դառնալու․ Սիմոնյանը՝ ընտրակաշառք վերցնողներին
Zarkerak Zarkerak - Կխոսեք բաց կապով, փակ կապով, աղունիկ կուղարկեք՝ հայտնի է դառնալու․ Սիմոնյանը՝ ընտրակաշառք վերցնողներին
Կխոսեք բաց կապով, փակ կապով, աղունիկ կուղարկեք՝ հայտնի է դառնալու․ Սիմոնյանը՝ ընտրակաշառք վերցնողներին

Կխոսեք բաց կապով, փակ կապով, աղունիկ կուղարկեք՝ հայտնի է դառնալու․ Սիմոնյանը՝ ընտրակաշառք վերցնողներին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ՀՀ-ում և արտերկրում ընտրակաշառք վերցնելու գործողության հետևանքներին։

Սիմոնյանը տեղեկացրել է՝ անկախ ընտրակաշառքի ձևից՝ հեռուստացույց, քաբաբ, գումար՝ ցանկացած արտարժույթով, և այլն, քրեորեն պատժելի են։

«Իրավապահները շատ խիստ գործելու են։ Անկախ նրանից, թե դուք կխոսեք բաց կապով, փակ կապով, կամ ցանկացած կապի միջոցով, աղունիկ կուղարկեք և այլն, այդ գործընթացը հայտնի է դառնալու»։

Սիմոնյանը խոսել է նաև արտերկրում կաշառք վերցնողների մասին՝ տեղեկացնելով, որ նրանք ևս ապահովագրված չեն պատասխանատվությունից։

«ՀՀ ժամանելիս անցակետում ձեզ հրավիրելու են զրուցելու, ուստի խնդրում եմ զերծ մնալ ՀՀ ընտրություններին անօրինական ձևով խառնվելու փորձերից»,- ասել է նա։

28 Ապրիլ, 2026 14:08
Վեր