ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմը մշակում է զարգացման եռամյա ռազմավարության ծրագիր Zarkerak - ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմը մշակում է զարգացման եռամյա ռազմավարության ծրագիր
Zarkerak Zarkerak - ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմը մշակում է զարգացման եռամյա ռազմավարության ծրագիր
ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմը մշակում է զարգացման եռամյա ռազմավարության ծրագիր

ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմը մշակում է զարգացման եռամյա ռազմավարության ծրագիր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հետ համատեղ նախաձեռնության շրջանակում, ապրիլի 15-16-ը իրականացրել է Կանխարգելման ազգային մեխանիզմի (ԿԱՄ) եռամյա ռազմավարական ծրագրի մշակմանը նվիրված քննարկում:

 

Քննարկման ընթացքում Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի փորձագետ Ջոշ Օունսթեդը ներկայացրել է եվրոպական ԿԱՄ-երի լավագույն փորձը՝ ընդգծելով կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ձևավորման կարևորությունը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ, ԿԱՄ-ի իրականացման համակարգող Լաուրա Գասպարյանը համակարգել է աշխատակազմի քննարկումները ԿԱՄ-ի եռամյա ռազմավարական ծրագրի հիմնական ուղղությունների առնչությամբ։

 

Գործընթացը շարունակական է․ նախատեսվում են հետագա քննարկումներ և փորձագիտական աջակցություն Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի կողմից։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կարևորում է գործընկերների հետ համագործակցությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կանխարգելման մեխանիզմների զարգացման և արդյունավետության բարձրացման նպատակով։

 

Ծրագիրը ֆինանսավորում է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալությունը (SIDA)։

28 Ապրիլ, 2026 16:32
Վեր