Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հաջորդ շաբաթ եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետը՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու, տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի կայքից։
Մարկ Քարնին կլինի եվրոպական այս ձևաչափի հիմնադրումից ի վեր առաջին ոչ-եվրոպացի առաջնորդը, ով որպես հյուր կմասնակցի այս հավաքին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, գագաթնաժողովը կանցնի «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո։
Գագաթնաժողովին, հրավիրված են ԵՄ անդամ 27 երկրները, ինչպես նաև գործընկեր պետությունները, այդ թվում՝ Ադրբեջանը և Թուրքիան։ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն անցած շաբաթ հայտարարել էր, որ առայժմ ոչ Բաքվից, ոչ Անկարայից չեն արձագանքել Երևանի մասնակցության հրավերներին։


