Հարությունյանը և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի նախագահը քննարկել են առաջիկա ընտրությունները Zarkerak - Հարությունյանը և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի նախագահը քննարկել են առաջիկա ընտրությունները
Zarkerak Zarkerak - Հարությունյանը և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի նախագահը քննարկել են առաջիկա ընտրությունները
Հարությունյանը և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի նախագահը քննարկել են առաջիկա ընտրությունները

Հարությունյանը և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի նախագահը քննարկել են առաջիկա ընտրությունները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթին, ով ավարտում է իր աշխատանքային առաքելությունը Հայաստանում։

Բարձր գնահատելով Արժույթի միջազգային հիմնադրամի և Հայաստանի միջև ձևավորված արդյունավետ և կառուցողական համագործակցությունը, ինչպես նաև երկրի մակրոտնտեսական կայունության պահպանմանն ու բարեփոխումների ուղղությամբ ցուցաբերած շարունակական աջակցությունը՝ Տիգրան Խաչատրյանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Ումանգ Ռավաթին՝ իր պաշտոնավարման ընթացքում ցուցաբերած արդյունավետ և հետևողական գործընկերության համար։

Փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանում ԱՄՀ նորանշանակ մշտական ներկայացուցչին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն։

Նատալիա Նովտան, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վերահաստատել մասնագիտական կարողությունները Հայաստան-ԱՄՀ արդյունավետ համագործակցության շարունակականությանը ծառայեցնելու իր պատրաստակամությունը։

Քննարկման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել ՀՀ մակրոտնտեսական զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակի։

28 Ապրիլ, 2026 20:32
Վեր