Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Բենբերիի հետ։
Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել 2018 թվականից ի վեր IFES-ի հետ Հայաստանում իրականացվող համատեղ ծրագրերը՝ ուղղված ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը և վստահելի ընտրական գործընթացների զարգացմանը։
Զրույցի ընթացքում նշվել է, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների ապահովումը շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթություններից մեկը։ Այս համատեքստում ընդգծվել է, որ 2026 թվականի ընտրությունները դիտարկվում են որպես հնարավորություն՝ ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները և բարձրացնելու հանրային վստահությունը։
Կողմերն անդրադարձել են նաև առաջիկա ընտրական գործընթացներին՝ ներառյալ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, և կարևորել երկարաժամկետ ու համակարգված համագործակցության շարունակականությունը։


