ՀՀ ԶՈւ ԳՇ պետն առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի հետ Zarkerak - ՀՀ ԶՈւ ԳՇ պետն առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի հետ
Zarkerak Zarkerak - ՀՀ ԶՈւ ԳՇ պետն առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի հետ
ՀՀ ԶՈւ ԳՇ պետն առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի հետ

ՀՀ ԶՈւ ԳՇ պետն առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը պաշտոնական այցով ժամանել է Հնդկաստանի Հանրապետություն։

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը, որից հետո գեներալ-լեյտենանտ Ասրյանն առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ։ Առանձնազրույցին հաջորդել է հանդիպում՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով:

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքին առնչվող հարցեր, ամփոփել երկկողմ համագործակցության պլանի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքները։ Անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:

Հանդիպման ավարտին ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ մասնագիտական մի շարք ուղղություններով համագործակցության խորացման վերաբերյալ։

28 Ապրիլ, 2026 19:58
Վեր