Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են հայ-ճապոնական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Zarkerak - Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են հայ-ճապոնական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Zarkerak Zarkerak - Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են հայ-ճապոնական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են հայ-ճապոնական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են հայ-ճապոնական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն այսօր հանդիպել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ/JICA) Արևելյան և Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության ներկայացուցիչ Մինորու Կունոկիի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Հայաստանի և Ճապոնիայի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ մասնավորապես Սևանա լճի կենսաբազմազանության պահպանության, կեղտաջրերի մաքրման համակարգերի բարելավման և ջրային ռեսուրսների մոնիթորինգի համակարգի զարգացման ուղղություններով։

Կողմերը կարևորել են Սևանա լիճ էկոհամակարգի պահպանմանն ուղղված ծրագրերի շարունակականությունն ու արդյունավետ իրականացումը՝ ընդգծելով ջրի որակի մշտադիտարկման առաջնահերթությունը։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու քննարկումները՝ հնարավոր համագործակցության ծրագրերի ձևավորման նպատակով։

04 Մարտ, 2026 21:52
Վեր