Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով բեռնատարների համար։
Սպիտակի ոլորանները և Գյումրի-Բավրա ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։
«Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։


