Ի՞նչ ենք մենք անում. մենք կառուցում ենք նոր դպրոցներ, մենք կառուցում ենք կրթահամալիրներ. ԿԳՄՍ նախարար Zarkerak - Ի՞նչ ենք մենք անում. մենք կառուցում ենք նոր դպրոցներ, մենք կառուցում ենք կրթահամալիրներ. ԿԳՄՍ նախարար
Zarkerak Zarkerak - Ի՞նչ ենք մենք անում. մենք կառուցում ենք նոր դպրոցներ, մենք կառուցում ենք կրթահամալիրներ. ԿԳՄՍ նախարար
Ի՞նչ ենք մենք անում. մենք կառուցում ենք նոր դպրոցներ, մենք կառուցում ենք կրթահամալիրներ. ԿԳՄՍ նախարար

Ի՞նչ ենք մենք անում. մենք կառուցում ենք նոր դպրոցներ, մենք կառուցում ենք կրթահամալիրներ. ԿԳՄՍ նախարար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին «փակվող» դպրոցների մասին: «Ընդհուպ խոսում են մինչև 276, 329 փակվող դպրոցների մասին։ Եվ երկրորդը՝ խոսում են ինչ-որ գաղտնի շրջաբերականի մասին, որ իբր կրթության լիազոր մարմինը իջեցրել է դպրոցներին, որպեսզի դպրոցներից հեռացնեն Փառքի անկյունները։ Կցանկանայի հասկանալ՝ ինչի՞ մասին են այս լուրերը, որովհետև մենք գիտենք, որ Կառավարությունը իրականացնում է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը։ Կխնդրեի Ձեր մեկնաբանությունը այս լուրերի առիթով»,- ասաց նա։

«Իսկապես, ինչ-որ տարօրինակ շարժումներ են, և այնպիսի ուղղությամբ, որը անօգուտ է։ Գիտեք, այն, ինչ արել է ու անում է այս Կառավարությունը կրթության ոլորտում, երբեք չի արվել։ Դպրոցաշինություն, բովանդակային բարեփոխումներ, ուսուցիչների մասնագիտական զարգացման համակարգ և վարձատրություն՝ բոլոր ուղղություններով մենք ունենք առաջընթաց։ Այդ առաջընթացը նշանակալի է ու տեսանելի է։ Եվ հետևաբար, ես իսկապես խորհուրդ եմ տալիս հանգիստ թողնել դպրոցները, որովհետև յուրաքանչյուր ապատեղեկատվությանը կարող է լինել հազար անգամ ավելի ու փաստերով տեսանելի իրականություն»,- նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ ըստ ճաշակի թվեր են հնչեցնում: «Սեպտեմբերից մեկը ասում է՝ 300 քանի, մեկը՝ 200 քանի դպրոցներ փակվելու են։ Սուտ է։ Չկա նման բան։ Ի՞նչ ենք մենք անում. մենք կառուցում ենք նոր դպրոցներ, մենք կառուցում ենք կրթահամալիրներ, և դրանք մի պարզ նպատակով են, որպեսզի մեր բոլոր բնակավայրերում մեր բոլոր երեխաները ունենան հնարավորություն ստանալու բարձրորակ կրթություն։ Սա մի շատ կարևոր հանձնառություն է, որ մեր Կառավարությունը ստանձնել է ու հետևողականորեն իրականացնում է։

Ինչպե՞ս պիտի դա արվի։ Դա պիտի արվի տարբեր ձևերով, որովհետև յուրաքանչյուր իրավիճակ ունի իր առանձնահատկությունները։ Քաղաքային բնակավայրերում դա մի եղանակ է, գյուղական բնակավայրերում, որտեղ մենք կարիք ունենք ունենալու սոցիալական պատշաճ միջավայր, ժամանակակից և հագեցած պայմաններ, մենք պետք է գտնենք պատշաճ լուծումներ։ Եվ կրթահամալիրները ուղղված են հենց այդ նպատակին։ Դրանք ձևավորվում են բավարար հզորությամբ, որպեսզի սպասարկեն մի քանի բնակավայրերի երեխաներ։

Կառավարությունը հանձնառություն է ստանձնում նաև վերանորոգել ճանապարհները, գնել և տրամադրել ամբողջությամբ նոր տրանսպորտային միջոցներ, անհրաժեշտ պայմաններ, որպեսզի նաև մեր երեխաները կարողանան գնալ այդ կրթահամալիրներ և էդտեղ ստանալ կրթությունը։ Եվ սա նրա մասին է, որ ամեն մարդ, բնակվելով իր բնակավայրում, ունի հնարավորություն իր երեխային տալու լավ կրթություն։

Տարիներով այդպես չի եղել, և մարդիկ տեղափոխվել են գյուղերից, որպեսզի իրենց երեխաները կարողանան գնալ ավելի լավ՝ իրենց կարծիքով դպրոցներ, ստանալ ավելի լավ կրթություն։ Եվ իրականում հենց էդ իրավիճակն է բերել գյուղերից արտագաղթի։ Եվ այն, ինչ առաջարկում է Կառավարությունը, հակառակը՝ զարգացնելու է գյուղական բնակավայրերը, և մենք դա արդեն այսօր էլ տեսնում ենք այն բնակավայրերում, որտեղ մոդուլային դպրոցները կառուցվել են, և որտեղ մենք տեսնում ենք, որ սովորողների թվի աճ է գրանցվում։

Եվ սա նշանակում է, որ այս ճանապարհն այլընտրանք չունի, և սա մեր երկրում բարձրորակ կրթություն ապահովելու մասին է»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։

Անդրադառնալով Փառքի անկյուններին և նկարներին՝ ԿԳՄՍ նախարարն ասաց. «Անկեղծ ասած՝ արդեն հոգնել եմ ասելուց. գաղտնի, ոչ գաղտնի, ոչ մի տիպի շրջաբերական չկա, այդպիսի բան ուղղակի չկա, և առաջարկում եմ դադարեցնել էդ արդեն բոլորին հոգնեցրած ապատեղեկատվությունը»։

04 Մարտ, 2026 22:16
Վեր