Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները Zarkerak - Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները
Zarkerak Zarkerak - Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները

Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալել է Ֆրանչայզինգի միջազգային ասոցիացիայի նախագահ և գործադիր տնօրեն Մեթ Հալլերին, ասոցիացիայի շահերի պաշտպանության պատասխանատու Մայք Լեյմանին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարները։

 

Կողմերը դիտարկել են մի շարք բրենդների՝ հայկական շուկայում ներկայացվածության ապահովման և ընդլայնման հնարավորությունները՝ ընդգծելով փոխշահավետ գործընկերության զարգացման կարևորությունը։

30 Ապրիլ, 2026 10:20
Վեր