ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ Zarkerak - ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Zarkerak Zarkerak - ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ

ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մի շարք հանրային գործիչներ և լրատվամիջոցներ կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են շրջանառում այն մասին, թե, իբր, 2025 թվականի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ն ՀՀ ինքնիշխան տարածքում տեղակայել են նոր դիրք: Այդ մասին սոցցանցում տեղադրված տեսանյութում նշել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

«Այս շրջանառվող կեղծ տեղեկությունները ուղեկցվում են Google Earth ծրագրային ապահովման տիեզերալուսանկարներով, որոնց կապակցումն իրականության հետ ունի շեղումներ, իսկ վրայի սահմանագիծը չունի իրավական հիմք: Այս մասին նաև Google Earth ծրագիրն է տեղեկացնում:

Ադրբեջանի ԶՈՒ դիրքը չի հատում ՀՀ պետական սահմանագիծը և գտնվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում»,- նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

10 Մարտ, 2026 21:22
Վեր