ՄԱԿ-ում Իրանի դեսպանը բողոք է ներկայացրել ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի դեմ Zarkerak - ՄԱԿ-ում Իրանի դեսպանը բողոք է ներկայացրել ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի դեմ
Zarkerak Zarkerak - ՄԱԿ-ում Իրանի դեսպանը բողոք է ներկայացրել ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի դեմ
ՄԱԿ-ում Իրանի դեսպանը բողոք է ներկայացրել ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի դեմ

ՄԱԿ-ում Իրանի դեսպանը բողոք է ներկայացրել ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի դեմ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: ՄԱԿ-ում Իրանի և Իսրայելի դեսպանները միմյանց մեղադրել են միջազգային իրավունքը խախտելու համար: Իրանը խոստացել է իրականացնել իր ինքնապաշտպանության իրավունքը, որքան դրա կարիքը լինի: Իսրայելի ներկայացուցիչն էլ հայտարարել է՝ իրենք կանգ չեն առնի, մինչև չվերանա Իրանի միջուկային սպառնալիքը:

Իրանի դեսպանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին բողոք է ներկայացրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի դեմ: Նամակում Սայիդ Իրավանին քննադատել է Գրոսիի մոտեցումն Իրանի խաղաղ միջուկային գործունեության դեմ՝ նշելով՝ ժամանակն է վերջ դնել անգործությանը և քննադատել Իսրայելի գործողությունները: Գրոսին ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելի հարձակման պահին Իրանը միջուկային ռումբի ստեղծմամբ չէր զբաղվում:

21 Հունիս, 2025 15:36
Վեր