Պակիստանը Թրամփին առաջադրել է 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի համար Zarkerak - Պակիստանը Թրամփին առաջադրել է 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի համար
Zarkerak Zarkerak - Պակիստանը Թրամփին առաջադրել է 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի համար
Պակիստանը Թրամփին առաջադրել է 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի համար

Պակիստանը Թրամփին առաջադրել է 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի համար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պակիստանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունն առաջադրել է 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի համար՝ Հնդկաստանի հետ հակամարտության լուծման հարցում միջնորդության համար:

Պակիստանի կառավարությունից կարծիք են հայտնել, որ հենց ԱՄՆ նախագահի գործողություններն օգնեցին զսպել էսկալացիան և առանցքային դեր խաղացին իրավիճակի կայունացման գործում:

Կառավարության հայտարարության համաձայն՝ Դոնալդ Թրամփը ռազմավարական հեռատեսություն և պետական իմաստություն է ցուցաբերել երկու միջուկային տերությունների հարաբերությունների կտրուկ սրման պահին:

Սա առաջին դեպքը չէ, երբ Թրամփին առաջադրում են հեղինակավոր մրցանակի։ 2021 թվականին Սպիտակ տան ղեկավարն արդեն թեկնածուների թվում էր՝ վերջին 30 տարվա ընթացքում ԱՄՆ առաջին նախագահը դառնալու համար, ով նոր պատերազմներ չի սկսել։

Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի:

21 Հունիս, 2025 17:55
Վեր