Կլիմայի փոփոխության հետևանքները․ վերջին տասնամյակում էքստրեմալ տաք գարուններ են նկատվում Հայաստանում Zarkerak - Կլիմայի փոփոխության հետևանքները․ վերջին տասնամյակում էքստրեմալ տաք գարուններ են նկատվում Հայաստանում
Zarkerak Zarkerak - Կլիմայի փոփոխության հետևանքները․ վերջին տասնամյակում էքստրեմալ տաք գարուններ են նկատվում Հայաստանում
Կլիմայի փոփոխության հետևանքները․ վերջին տասնամյակում էքստրեմալ տաք գարուններ են նկատվում Հայաստանում

Կլիմայի փոփոխության հետևանքները․ վերջին տասնամյակում էքստրեմալ տաք գարուններ են նկատվում Հայաստանում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հայաստանում 2025 թվականի գարնան կլիմայական նկարագիրը․

«2025 թվականի գարնանը Հայաստանում տաք էր, իսկ տեղումների քանակը՝ բավարար

2025 թվականի գարնան միջին սեզոնային ջերմաստիճանը (6․8°C) նորմայից բարձր էր 1․8 °C-ով: Այն յոթերորդ տաք գարունն էր սկսած 1935 թվականից։ Գարնան երեք ամիսներներն էլ տաք էին, հատկապես տաք էր մարտ ամիսը, երբ միջին ամսական ջերմաստիճանը նորմայից բարձր էր 2․9 °C-ով, որը մեղմացրեց ցրտահարության ռիսկերը Հանրապետության տարածքում։

Գարնան տեղումների քանակը՝ 211.3 մմ, բարձր էր նորմայից և կազմել է նորմայի 106․6 %-ը։ Տեղումնառատ էր ապրիլ ամիսը, երբ ամսական տեղումները կազմեցին նորմայի 132 %-ը, իսկ մարտին և մայիսին դիտված տեղումների քանակը նորմայից փոքր-ինչ ցածր էին՝ կազմելով նորմայի 92-93 %-ը։

Գարնան ամենացածր ջերմաստիճանը դիվել է մարտի 5-ին Աշոցքում (Շիրակ)՝ -23․0 °C, իսկ առավելագույն ջերմաստիճանը հասավ 36 °C-ի՝ Մեղրիում մայիսի 31-ին։

1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն՝ ամենատաք գարունը դիտվել է 2018 թվականին, երբ միջին սեզոնային ջերմաստիճանը կազմել էր 7․1 °C, իսկ ամենացուրտը՝ 1949 թվականին՝ 1․8 °C։

Ամենախոնավ գարունը դիտվել է 1963 թվականին, երբ տեղումների քանակը կազմեց 351 մմ, իսկ ամենաչորը՝ 1989 թվականին՝ 104․4 մմ։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ գարնան սեզոնի միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 2․1 °C-ով 1935-2025 թթ․ ժամանակահատվածում։

Հատկանշական է, որ վերջին տասնամյակում՝ 2014-2025 թթ․, Հայաստանում գերակշռել են շատ տաք և էքստրեմալ տաք գարունները, որը հավանաբար կլիմայի փոփոխության հետևանք է։ Տեղումների միջին քանակը գարնանը նվազել է մոտ 25 մմ-ով կամ նորմայի 12․7 %-ով՝ 1935-2025 թթ․ ժամանակահատվածում»։

 

21 Հունիս, 2025 18:04
Վեր