ՌԴ-ն հերթական անգամ «ջրում» է իր գործակալներին, ՀՀ-ից եղավ համարժեք արձագանք. Դավիթ Ստեփանյանը՝ Լավրովի հայտարարության մասին Zarkerak - ՌԴ-ն հերթական անգամ «ջրում» է իր գործակալներին, ՀՀ-ից եղավ համարժեք արձագանք. Դավիթ Ստեփանյանը՝ Լավրովի հայտարարության մասին
Zarkerak Zarkerak - ՌԴ-ն հերթական անգամ «ջրում» է իր գործակալներին, ՀՀ-ից եղավ համարժեք արձագանք. Դավիթ Ստեփանյանը՝ Լավրովի հայտարարության մասին
ՌԴ-ն հերթական անգամ «ջրում» է իր գործակալներին, ՀՀ-ից եղավ համարժեք արձագանք. Դավիթ Ստեփանյանը՝ Լավրովի հայտարարության մասին

ՌԴ-ն հերթական անգամ «ջրում» է իր գործակալներին, ՀՀ-ից եղավ համարժեք արձագանք. Դավիթ Ստեփանյանը՝ Լավրովի հայտարարության մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ռուսաստանը հերթական անգամ իր գործակալներին «ջրում» է, սա խոսում է դրա մասին: Զարմանում եմ մարդկանց վրա, որոնք շարունակում են Ռուսաստանին ծառայել Հայաստանի ներսում և հաշվի չեն առնում, որ այսպիսի վերաբերմունք կա իրենց նկատմամբ»,- Zarkerak.am‑ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանի առաքելական եկեղեցու շուրջ առկա հակամարտությունը պետք է կարգավորվի՝ ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:

Ստեփանյանի գնահատմամբ՝ Լավրովի հայտարարությանը ՀՀ-ից եղել է համարժեք արձագանք. «Իհարկե, դա Լավրովի կողմից կեղծ մտահոգություն էր, Եկեղեցու վրա իշխանությունը միանշանակ չի հարձակվում: Եկեղեցին մեր պետության շատ կարևոր ինստիտուտներից մեկն է և ոչնչացնել այդ ինստիտուտը՝ հիմարություն է, երբ ասում են՝ Էրդողանը Փաշինյանին հրամայել է գնալ ու ոչնչացնել Եկեղեցին՝ հիմարություն է, դա մեր պետականության շահերից չի բխում: Այլ հարց է, երբ այդ ինտիտուտը մի խումբ մարդկանց կողմից օգտագործվում է ՀՀ-ի դեմ: Եթե այն օգտագործում են ընտրված իշխանության դեմ, դա նշանակում է, որ օգտագործվում է պետության դեմ: Իշխանությունը լուծում է հետևյալ խնդիրը՝ չեզոքացնել այդ ագենտուրան, որը ծառայել է Եկեղեցում, որպեսզի այդ ինստիտուտը շարունակի աշխատել պետության համար: Եկեղեցին շատ լուրջ պրոպագանդայի միջոց է, Եկեղեցին պետք է աշխատի պետության համար, պետք է քարոզի պետականություն, անկախություն, ինքնիշխանություն, իրենք դա չեն անում: Եթե իրենք դրանով զբաղվեն, վստահ եմ՝ որևէ իշխանություն երբեք իրենց չի փնովի»:

Մեր այն հարցին, թե արդյոք Լավրովի հայտարարությունը նաև ապացույցն է հանրային դաշտում առկա այն տեսակետի, թե Եկեղեցու վերնախավն ուղղորդվում է ՌԴ-ի կողմից՝ Ստեփանյանը նշեց. «Այս հայտարարությունն ապացույց է այն մարդկանց համար, ովքեր այդտեղ ունեն կասկածներ: Ցավալի է, երբ Եկեղեցու վերնախավի մի մասը, ընդհուպ՝ մինչև Կաթողիկոս, չի պաշտպանում քո երկրի պետական շահը, պաշպանում է այլ երկրի պետական շահը, դրա համար էլ գնում ու ստանում է շքանշան՝ դեսպան Կոպերկինի ձեռքից»:

Իսկ թե արդյոք այս հայտարարությունները ցույց են տալիս, որ ՌԴ-ն խառնվում է ՀՀ-ի ներքին գործերին՝ քաղաքագետն ընդգծեց. «Ռուսաստանը 1991 թվականից սկսած միշտ խառնվել է Հայաստանի ներքին գործերին: Այնպես չի, որ մենք ՌԴ-ի հետ լավ հարաբերություններ ենք ունենում, իրենք չեն խառնվում, իրենք միշտ խառնվում են և դա տեղի է ունենում նաև այսօր»:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ ՀՀ-ն չմասնակցեց ՀԱՊԿ արտգործնախարարների հավաքին և դրան Լավրովի արձագանքին՝ Դավիթ Ստեփանյանը նշեց. «ՀԱՊԿ-ի հարցը վաղուց է բարձրացվել և այն բարձրացրել է Ռուսաստանը՝ հրաժարվելով կատարել ՀԱՊԿ-ի շրջանակներում սեփական պարտականությունները: Այն, որ ռուսական պետական պաշտոյնաները և փորձագետներն անընդհատ սպառնում են մեզ ԵԱՏՄ-ով, եթե մենք չվերադառնանք սառեցված ՀԱՊԿ, դա նորություն չէ: Իրենք խառնում են երկու տարբեր ինտեգրացիոն կազմակերպություններ: Մեզ ասում են՝ եթե չվերադառնաք ռազմաքաղաքական տիրույթ, մենք ձեզ ԵԱՏՄ-ից կհեռացնենք: Այնպես չի, որ եթե մեզ հեռացնեն ԵԱՏՄ-ից՝ իրենց համար ձեռնտու է լինելու, հարված է լինելու նաև իրենց: Ես կարծում եմ, որ ԵԱՏՄ-ի մասով շանտաժը՝ պայմանավորված ՀԱՊԿ-ի սառեցված մեր կարգավիճակով՝ առնվազն տեղին չէ, մենք չպետք է դրան վերաբերվենք շատ լուրջ, չպետք է գնանք զիջումների մեր սկզբունքային դիրքորոշման մեջ»:

 

Աննա Բզնունի

30 Հունիս, 2025 16:38
Վեր