Փոփոխություններ կլինեն ԼՂ-ից բռնի տեղահանվածներին բնակարան ձեռք բերելու աջակցության ծրագրում. ԱՍՀ նախարարը մանրամասնել է Zarkerak - Փոփոխություններ կլինեն ԼՂ-ից բռնի տեղահանվածներին բնակարան ձեռք բերելու աջակցության ծրագրում. ԱՍՀ նախարարը մանրամասնել է
Zarkerak Zarkerak - Փոփոխություններ կլինեն ԼՂ-ից բռնի տեղահանվածներին բնակարան ձեռք բերելու աջակցության ծրագրում. ԱՍՀ նախարարը մանրամասնել է
Փոփոխություններ կլինեն ԼՂ-ից բռնի տեղահանվածներին բնակարան ձեռք բերելու աջակցության ծրագրում. ԱՍՀ նախարարը մանրամասնել է

Փոփոխություններ կլինեն ԼՂ-ից բռնի տեղահանվածներին բնակարան ձեռք բերելու աջակցության ծրագրում. ԱՍՀ նախարարը մանրամասնել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հուլիսի 1-ի դրությամբ հավաստագիր է ստացել ավելի քան 1600 ընտանիք և իրացվել է ավելի քան 390-ը: Այս պահին տրամադրվող հավաստագրերի շրջանակում ընտանիքի յուրաքանչյուր  անդամին տրամադրվում է  3-5 միլիոն դրամ, կախված թե որ բնակավայրում է  ձեռք բերվում կամ  կառուցվում անշարժ գույքը, առաջարկվում է սահմանել 4 միլիոն դրամ սահմանաչափով  բնակավայրերի ցանկ:  Այս պահին ներառված են 57 համայնքների 452 բնակավայրեր, այս նախագծով առաջարկում ենք  սահմանել 611 բնակավայրեր և դրանց համար սահմանել 4 միլիոն դրամ»,- կառավարության նիստում անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային աջակացության ծրագրում սպասվող փոփոխություններին՝ այս մասին ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:  

Նշեց, որ ծրագրի 2-րդ և 3-րդ փուլերը կմեկնարկեն այս ամսվանից, դիմումներն ընդունվում են.«Ծրագիրը բացում ենք բոլոր թիրախային խմբերի համար, անկախ ընտանիքի կազմից: Ծրագրին դիմելու  վերջնաժամկետը սահմանում ենք 2027-ի դեկտեմբերի 31-ը՝ 2025-ի դեկտեմբերի 31- փոխարեն»:  

Նախարարը նաև նշեց.«Սահմանում ենք հավաստագրի իրացման արդյունքում  ձևավորված դրական մնացորդի  իրացման ընթացակարգ այն դեպքերի համար,  երբ ձեռքբերված գույքի արժեքը փոքր է տվյալ ընտանիքին հասանելի  աջակցության չափից և մենք այդ դրական մնացորդը  հնարավորություն  ենք տալիս օգտագործել երեք ուղղություններով՝ վերանորոգման վարկի ստացման, գյուղատնտեսական  նշանակության հողամասի  ձեռքբերման,  կահույքի կամ կենցաղային տեխնիկայի գնման համար»: 

 

03 Հուլիս, 2025 11:44
Վեր