Բասեինն ու շոգեբաղնիքը «թուլափա՞յ»  են շպրտել, Քոչարյանի՛ գեներալ, է՞դ է քո ուսադիրների գինը. Արշակյանը՝ Օհանյանին Zarkerak - Բասեինն ու շոգեբաղնիքը «թուլափա՞յ» են շպրտել, Քոչարյանի՛ գեներալ, է՞դ է քո ուսադիրների գինը. Արշակյանը՝ Օհանյանին
Zarkerak Zarkerak - Բասեինն ու շոգեբաղնիքը «թուլափա՞յ» են շպրտել, Քոչարյանի՛ գեներալ, է՞դ է քո ուսադիրների գինը. Արշակյանը՝ Օհանյանին
Բասեինն ու շոգեբաղնիքը «թուլափա՞յ»  են շպրտել, Քոչարյանի՛ գեներալ, է՞դ է քո ուսադիրների գինը. Արշակյանը՝ Օհանյանին

Բասեինն ու շոգեբաղնիքը «թուլափա՞յ» են շպրտել, Քոչարյանի՛ գեներալ, է՞դ է քո ուսադիրների գինը. Արշակյանը՝ Օհանյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ամբողջ օրը զինվորական խրամատից եք խոսում, ձեզ դրել եք զինվորականփ փորձագետի տեղ, մեծ-մեծ խոսում եք: Ասենք օրինակ, որ որևէ հիմնարկում ղեկավարը զբաղված լինի իր առանձնատունը սարքելով՝ նախապատերազմական և հետպատերազմական վիճակում էլ՝ սաունան ու բասեինը վայելելով, որը կառուցվել է իր ենթակա կապշին վարչության պետի ուղիղ մասնակցությամբ  և պետության համար մրցույթ հաղթած շինարարի միջոցներով, որը որակվել է՝  քեզ մրցույթ  ենք տվել, կգաս մեր համար առանձնատուն կսարքես»,- ԱԺ-ում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը։ 

Ըստ Արշակյանի, մարմինդ փշաքաղվում է, երբ լսում ես, որ նախարարն իր ենթակա կապիտալ շինարարության վարչության պետին տվել է նման առաջադրանքը, մինչդեռ վերջինս  պատասխանատու է զորանոցներ, խրամատներ կահավորելու, այլ ենթակառուցվածքներ  սարքելու համար: 

«Էն ժամանակ երբ ծառայել եմ, գոմից ոչ մի բանով չէր տարբերվում  զինվորների զուգարանը, Սերժ Սարգսյանն էր պաշտպանության նախարարը և այսօր իր խմբակցության պոռոտախոս «հայրենասերները», ովքեր մեզ տարբեր որակումներ են փորձում տալիս, թողել են, դուրս են եկել դահլիճից: Հնարավոր չի ունենալ առողջ բանակ, եթե քո բանակի  հրամանատարությունը զբաղված է իր առանձնատները, շոգեբաղնիքները, բասեիննները բանակի  և ժողովրդի հաշվին սարքելով: Բասեինն ու շոգեբաղնիքը խցկել են գրպա՞նդ, «թուլափա՞յ» են շպրտել, որովհետև դու մարտի 1-ին ժողովրդին սպառնու՞մ էի ր, Քոչարյանի՛ գեներալ, է՞դ է քո ուսադիրների գինը»,- ասաց Արշակյանը: 

 

 

 

04 Հուլիս, 2025 11:28
Վեր