Քեսապի Դյուզաղաջ գյուղ հասած հրդեհը հաջողվել է վերահսկելի դարձնել Zarkerak - Քեսապի Դյուզաղաջ գյուղ հասած հրդեհը հաջողվել է վերահսկելի դարձնել
Zarkerak Zarkerak - Քեսապի Դյուզաղաջ գյուղ հասած հրդեհը հաջողվել է վերահսկելի դարձնել
Քեսապի Դյուզաղաջ գյուղ հասած հրդեհը հաջողվել է վերահսկելի դարձնել

Քեսապի Դյուզաղաջ գյուղ հասած հրդեհը հաջողվել է վերահսկելի դարձնել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաբնակ Քեսապի առաջին գյուղ՝ Դյուզաղաջ հասած հրդեհը վերահսկողության տակ է վերցվել՝ հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը:

Տեղի հայ երիտասարդները, համագործակցելով Սիրիայի հրշեջ ու քաղաքացիական պաշտպանության ուժերի հետ տեղանքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման հարցերով, միասնաբար կրակը հետ են մղել:

Այս պահին հրդեհը դեռ ամբողջությամբ մարված չէ, սակայն գյուղի սահմաններից հեռու է, և նրա տարածումը կասեցվել է:

Գյուղացիներն անցել են իրենց բնականոն գործունեությանը՝ բերքահավաքի աշխատանքներին:

Դյուզաղաջի տներն ու պարտեզներն անցած գիշերվա հրդեհի հետևանքով չեն տուժել:

Գյուղը մարդկային ու նյութական կորուստներ չի կրել: 

12 Հուլիս, 2025 14:24
Վեր